Առողջ երեխա
Ինդիգո երեխաներ. շնո՞րհ, թե՞ պատիժ
 
                            Ֆրանսիայում նմանատիպ երեխաներին անվանում տեֆլոնային,  Բրիտանական կղզիներում`  «հազարամյակի երեխաներ», իսկ  Ռուսաստանում`«լույսի երեխաներ»: Իսկ ավելի հաճախ նրանց անվանում են ինդիգո: Ինչպիսի՞ն են նրանք, այդ ինդիգո երեխաները:
Մասնագետների խոսքով` այդ երեխաները զգալիորեն տարբերվում են հասակակիցներից: Նրանք ստեղծագործող են, օժտված են բարձր ինտելեկտով, վճռական են ու հաստատակամ: Նրանք միշտ տեսնում են ավելի արդյունավետ  ուղիներ ու միջոցներ, սակայն շրջապատը նրանց ընդունում է  որպես շեղում, օրինաչափությունից դուրս:
Նախկին ու փորձված դաստիարակության միջոցներն այս երեխաների դեպքում չեն գործում: Նրանց ամենևին էլ  հնարավոր չէ խիստ ու ավանդական  պատժամիջոցներով, սպառնալիքով ու նվաստացմամբ դաստիարակել: Նրանք հայացքների իրենց համակարգն ունեն, որն արտաքին ազդակների պարզապես չի ենթարկվում: Այս երեխաների հայացքների վրա ինչ-որ կերպ ազդելու փորձերը կարող են հանգեցնել ագրեսիվության կամ էլ, լավագույն դեպքում, ներփակման:  Ի տարբերություն սովորական երեխաների, այս երեխաները բացարձակ հեղինակություններ չունեն: Նրանք  կարիք չունեն բացատրելու իրենց արարքները: Ընդ որում, միշտ էլ ճիշտ որոշումներ են կայացնում` հենվելով սոսկ ինտուիցիայի վրա:
Այս ամենի հետ ինդիգո երեխաները կապվածություն են ունենում բույսերի,  կենդանիների հետ, պարզապես սիրահարված են բնությանը: Նրանց մեջ սրտացավության զգացումը խիստ արտահայտված է,  և մտերիմների  անկեղծ սիրո կարիքն ունեն: Մեծ ուշադրության կարիք են զգում, փնտրում են իսկական ու ամուր բարեկամություն: Նրանք բնավ եսասեր չեն, ուստի այրվում են  աշխարհին ինչ-որ մեծ գործով օգնելու ցանկությամբ: Նաև չշփվող տպավորություն են թողնում, եթե հայտնվում են  ոչ իրենց նմանների շրջապատում:
Սովորաբար այս երեխաներն իրենց տարիքից ավելի մեծ են զգում (ասես ոչ թե 13, այլ 43 տարեկան լինեն): Նրանք բարձր ինքնագնահատական ունեն, ինքնավստահ են, անկախ ու հպարտ: Դեռահասության տարիներին ենթակա են դեպրեսիաների: Նրանք ունակ են դաժան արարքների, եթե  դեմ են առնում անտարբերության: Տանել չեն կարողանում, երբ իրենց ստիպում են անել այս կամ այն բանը,   պատճառաբանելով, թե «բոլորն այդպես են անում»:
Հատուկ պայմաններ
Շատ զարգացած երկրներում ինդիգո երեխաներով զբաղվում են պետական մակարդակով: Դա ամենևին էլ ժամանակի  և ուժի կորուստ չէ: Հնարավոր է, որ հենց այդ «սերունդը» ապագայում փրկի մեր քաղաքակրթությունը աճող ճգնաժամի պայմաններում:
Որտեղի՞ց են գալիս ինդիգո երեխաները
Իսկապես,  այս երեխաներն այնպիսին չեն, ինչպիսին մենք ենք: Մեր աչքի առաջ ապագայի ծիլերն են, որոնց պարարտ հող է հարկավոր: Նախկինում երեխաներն անշեղ հետևում էին ծնողներին` քայլելով տրորված արահետով. արհեստավորի երեխան դառնում էր արհեստավոր, գյուղացունը` գյուղացի, իրավաբանինը` իրավաբան: Բայց ոչ ինդիգո երեխաները, նրանք  շատ քիչ բանով են նման իրենց նախնիներին:
Մարդկությունն առաջ է ընթանում, և յուրաքանչյուր նոր սերունդ ավելի զարգացած է լինում: Նրանց ցանկություններն ու ձգտումներն ավելի մեծ են: Իսկ մեծերն էլ, չիմանալով ինչպես օգնել այս  նոր սերնդին, փորձում է պիտակներ կպցնել:
Ինչպե՞ս պետք է դաստիարակել ինդիգո երեխաներին
Դաստիարակության էությունն այն է, որ  ծնողները ոչ թե  պետք է գիտելիքներ «ներարկեն», այլ փորձեն աղերսներ գտնել կյանքի հետ: Նրանք կանգնած են շարունակական հարցադրման առջև. ինչո՞ւ է այս այսպես, ինչի՞ համար ենք ապրում: Ու մեր խնդիրն է օգնել նրանց գտնելու պատասխաններ հետաքրքրող հարցերին: Կարևորագույն տարր է մեր օրինակը: Եթե փորձենք նրանց ծանոթացնել կյանքի օրենքներին, որոնցով «աշխատում է» բնությունը, այսինքն` ուր է այն տանում, ինչ նպատակ է հետապնդում, մենք կարող ենք զինել նրանց համապատասխան «գործիքներով», որոնք կօգնեն հարմարվելու իրականությանը, այն իրականությանը, որում ապրում ենք:
Նրանք ոչ ոքի նման չեն: Իմաստուն, նրբազգաց ու զարմանալի հոգեբաններ են: Անկառավարելի, ազատատենչ, հսկողության չենթարկվող: Մի խոսքով` ինդիգո:
1978-ին ամերիկացի պայծառատես Նենսի Էյն Թեյփը զարմանալի հայտնագործություն արեց. նա բացահայտեց նոր` կապտա-մանուշակագույն աուրայով երեխային, որը նկարիչները կանվանեին ինդիգո (սովորական երեխաների աուրան, որպես կանոն, լինում է ոսկեգույն): Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ դեպքը արտասովոր չէ, ու տարեցտարի ինդիգո երեխաների թիվն ավելանում է: Նրանց բնորոշ են բնավորության որոշակի հատկություններ. հոգևոր ու աշխարհիկ բարձր գիտելիքների մեծ պաշար, որը չգիտես, թե որտեղից է: 90-ականներին այս երևույթով սկսեցին զբաղվել հոգեբանները, քանի որ նրանց հաճախ էին դիմում անկառավարելի գերակտիվ երեխաների ծնողները, որոնց դաստիարակության դեպքում սովորական մեթոդները չէին գործում: Նրանք փորձեցին օգնել իրենց հաճախորդներին ու հասկացան, որ դա այնքան էլ հեշտ չէ: Աշխարհը նոր երևույթի առջև էր կանգնել: Այսօր գիտնականներից շատերը կարծում են, որ այդ երեխաների ԴՆԹ-ն նույնիսկ այլ կառուցվածք ունի, և այդ երեխաները ոչ ավելի, ոչ պակաս  առաքյալներ են` ուղարկված փրկելու աշխարհը:
Նրանց կարելի է ճանաչել հազարավորների մեջ
Ինդիգո երեխան արդեն իր կյանքի 2-3-րդ տարում իր մասին զգացնել է տալիս` դրսևորելով բնավորության որոշակի գծեր: Փոքրիկ ինդիգոն, օրինակ, կարող է վրդովվել, թե ինչու եք իր շորիկները փոխում` առանց որևէ բացատրության: Նրանք, ասենք, 6 տարեկանում չեն կարողանում նույն տեղում մի քանի րոպե նստել, ինչը ուսուցիչների դժգոհության պատճառ է դառնում:
Հասուն ինդիգոյին ավելի հեշտ է ճանաչել: Նա ի ծնե շնորհալի է: Ինքնուրույն կարող է գլխի ընկնել, որ գերազանց նկարում է, մի խոսքով, իր շնորհների մասին գերազանց  գիտի: Նրանք արտասովոր ստեղծագործական շնորհով են օժտված: Իրենց գերբնական ունակությունների շնորհիվ ավելորդ հարցեր չեն տալիս: Չգիտես որտեղից գիտեն, թե ինչպես են ծնվում երեխաները, ինչու են հեռանում ծերերը, ու ինչու է արտասվում մայրիկը: Չզարմանաք, եթե նա երեխային հատուկ հարցասիրությամբ չձանձրացնի ու նրբանկատություն ցուցաբերի:
Հիշեք, որ ինդիգո երեխաները ծնողական մեծ ուշադրության կարիք ունեն: Դա նշանակում է, որ ձեր ոտքերն ու ձեռքերը կապված վիճակում էլ կստիպի կարդալ  սիրելի հեքիաթը:
Ամենափոքր տարիքից երեխան դրսևորում է  իր «առանձնահատուկ«, «ականավոր», «արքայական» որակները:
- նրանք չունեն կուռքեր ու հեղինակություններ,
- բոլոր արարքները կատարում են սեփական զգացումների ու «բանականության» ազդեցությամբ,
- առանց ամաչելու հայտնում են իրենց ցանկությունները,
- շրջապատող աշխարհի վերաբերյալ սեփական հայացքներն ունեն, որոնք, սովորաբար, խիստ տարբերվում են ծնողականից,
- ցանկացած սադրանք  ու «ավանդական ազդեցության» մեթոդներ չեն ազդում նրանց վրա,
- շատ արագ կենտրոնանում են ինչ-որ բանի վրա, սակայն կարճ ժամանակով,
- հակում ունեն զանազան վախերի նկատմամբ (այդ թվում` մտերիմ մարդու կամ էլ հենց իրենց մահվան),
- գերադասում են սովորել բացառապես իրենց ճանապարհով, այսինքն` սեփական փորձով, քան  անգիր անելով,
- սովորական երեխաների շրջապատում նրանք անհարմարավետ են զգում, կարող են նույնիսկ ծնողներին բողոքել, որ իրենց ոչ ոք չի հասկանում,
- շատ արագ ընտրում են ուսուցման իրենց միջոցը և չեն շեղվում ընտրած ուղուց, եթե նույնիսկ ծնողների ու իրենց կարծիքները չեն համընկնում,
- հաճախ են խախտում համընդհանուր կանոններն ու արգելքները,
- բոլոր տեսակի գիտություններից գերադասում են ստեղծագործականը,
- կարող են քնի խանգարումներ ունենալ, գիշերային մղձավանջներ,
- տանել չի կարողանում  շրջապատող աշխարհի նկատմամբ բռնությունը (կենդանիներ, բույսեր, ընկերներ) և, բնականաբար, նաև իր հանդեպ,
Նրանք օժտված են անհատնում էներգիայով, թվում է, թե նրանցով կարելի է լիցքավորել ցանկացած սարք: Սակայն այս երեխաներն իրենց ծնողներին մի շարք բարդությունների առջև են կանգնեցնում:
Երբեք չփորձեք նրանց նվաստացնել: Եթե անհրաժեշտ է նախատել, ապա  միայն այն դեպքում, երբ մենակ եք: Հակառակ դեպքում նա հաշվեհարդար կտեսնի ձեզ հետ:
Մի խաբեք նրանց.  դա պարզապես հնարավոր չէ, մի մոռացեք, որ նրանք օժտված են սուր ինտուիցիայով: Թվում է, թե նա ամեն ինչ է տեսնում: Եթե չեք կամենում, որ ձեր տարաձայնություններն անդունդի վերածվեն, ուրեմն փորձեք նրանց հետ անկեղծ խոսել ամեն ինչի մասին, ինչ ոզում են լսել:
Թողեք նրանց ընտրության հնարավորությունը. եթե ցանկանում է հագնել  մի հագուստ, որն ամենևին էլ ձեր սրտով չէ, կամ էլ պիրսինգ անել, պարզապես հիշեցրեք, թե ինչ վտանգներ կարող է ներկայացնել այս կամ այն հետաքրքրությունը: Միշտ ճիշտը ասեք ու վստահեք նրանց որոշումներին:
Խնդրանքը պահանջի  մի վերածեք. հարգեք ձեր ինդիգոյին: Նրանք տանել չեն կարողանում  բռնակալությունը, հակառակ դեպքում կկարողանան ինչ-որ կերպ խուսափել պարտականություններից: Խնդրեք մեղմորեն, հիմնավորելով այն, ոչ թե մտացածին պատճառներ հորինեք:
Ստեղծագործելու պայմաններ ստեղծեք, նրանք պաշտում են արարելը, ու հենց այդ հողի վրա էլ կարող եք մտերմանալ նրանց հետ:
Նրանց մի պարտադրեք ձեր տեսակետը,  այն  նրանց ոչ միայն չի հուզում, այլև կարող է հակակրանք առաջացնել: Ի դեպ, նրանք կարող են  ձեզ էլ գրանցել այն ցուցակում, որում իրենց չհասկացողներն են: Ինքներդ ձեզ միշտ հիշեցրեք, որ նրանք նման չեն ուրիշներին և նոր սերունդ են:
 13.06.2011
13.06.2011                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը (SIDS)...
 25.04.2025
25.04.2025                                     
                                        
                                
                Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
 31.01.2024
31.01.2024                                     
                                        
                                
                Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
 31.01.2024
31.01.2024                                     
                                        
                                
                Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
 09.11.2023
09.11.2023                                     
                                        
                                
                Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
 15.02.2023
15.02.2023                                     
                                        
                                
                Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
 18.01.2023
18.01.2023                                     
                                        
                                
                Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
 17.10.2022
17.10.2022                                     
                                        
                                
                «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
 29.08.2022
29.08.2022                                     
                                        
                                
                Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
 10.08.2022
10.08.2022                                     
                                        
                                
                Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
 12.01.2022
12.01.2022                                     
                                        
                                
                Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
 15.12.2021
15.12.2021                                     
                                        
                                
                Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
 06.12.2021
06.12.2021                                     
                                        
                                
                Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
 26.11.2021
26.11.2021                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    